Մրցանակակիր ճեմարանականները

23-10-18

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթողների շարքում էին նաև ճեմարանականներ Հրայր Ազիզյանը և Վահագն Ծիրունյանը: Մրցանակները հանձնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է 14-րդ անգամ` վերանվանվելով ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի:

 

Մրցանակակիր ճեմարանականները