Նախակրթարանի 1-ին խմբի Ամանորը՝ «մանուկների թագավորությունում»

4Նախակրթարանի 1-ին խմբի ամանորյա ուրախ, հեքիաթային միջոցառումը կոչվում էր «Ամանորը մանուկների թագավորությունում»: Դաստիարակչուհու՝ Չինարիկ Մարգարյանի օգնությամբ ամենափոքրիկ ճեմարանականները կախարդական ցերեկույթի շրջանակում իրենց համար բացահայտեցին Նոր տարվա խորհուրդն ու հրաշքը: Բարի փերիներ, շլդիկ նապաստակներ ու կաչաղակներ և, իհարկե, Ձմեռ պապ. հեքիաթային սյուժեի անսպասելի զարգացումների ավարտին փոքրիկներն ի վերջո ստեղծեցին իրենց տոնը: Ուրախ երգ ու պարն ուղեկցում էին հեքիաթի ողջ ընթացքում, իսկ վերջում ամենասպասված պահն էր. Ձմեռ պապը նվերներ էր պատրաստել բոլորի համար:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Նախակրթարանի 1-ին խմբի Ամանորը՝ «մանուկների թագավորությունում»