14/02/14 Նշում ենք Տեարընդառաջ-ը

n14.02.12-01Հարգելի գործընկեր, սիրելի ուսուցիչներ և մանկավարժներ, ճեմարանում բարի ավանդույթ է ձևավորվել նշելու հայ ժողովրդական տոներն ու ծեսերը: Դրանցից մեկը, թեևս, ամենասիրելին՝ Տեարընդառաջ-ը, տեղի կունենա փետրվարի 14-ին, ժամը 15:30-ին, ճեմարանի խաղահրապարակում:

 

Մեր ապուպապերից եկող այդ տոնին նախապատրաստվել են մեր ճեմարանի միջին դպրոցի սաները: Իսկ թե ինչպես, կիմանաք հենց տոնի օրը: Միայն կարող ենք ասել, որ կլինի երգ ու պար, ավանդական խարույկը, կրակի վրայից թռչելու ծիսակատարությունը: Իսկ կերպարվեստի դասերի ժամանակ սաները պատրաստել են մանրանկարների մի շարք, որոնցում նրանք ցույց են տվել, թե ինչպես են պատկերացնում Քրիստոսի ծնունդը, նրա շրջապատի մարդկանց:

 

Մի խոսքով, խնդրում ենք՝ եկեք և համոզվեք, թե ինչպիսի շնորհալի երեխաների եք դուք դաստիարակում:

 

Շնորհակալություն հրավերն ընդունելու համար:

 

Գեղեցիկի աշխարհ ամբիոն

14/02/14 Նշում ենք Տեարընդառաջ-ը

Leave a Reply