«Շրջանավարտի օր»՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում

11231908_896191903761476_2001171591834832061_nՀարյուրից ավել շրջանավարտ էր մասնակցում հուլիսի 5-ին Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կազմակերպված «Շրջանավարտի օր» միջոցառմանը:

 

Այս տարիների ընթացքում ճեմարանը «կյանքի ուղեգիր» է տվել ավելի քան 1300 սաների, որոնք բոլորն էլ ընդունվել և ավարտել են Հայաստանի ու արտերկրի ամենահեղինակավոր բուհերը: Շիրակացու սաներից շատերը ոչ միայն ավարտել են Բոստոնի ու Քեմբրիջի, Մոսկվայի ու Պեկինի և այլ հռչակավոր համալսարաններ, այլև արդեն իսկ աշխատում են այդ երկրներում:

 

Ճեմարանում կայացած «Շրջանավարտի օր»-ը համընկավ մեր ազգային կարևորագույն տոներից մեկին` Սահմանադրության օրվան, ինչը միջոցառումը կրկնակի ուրախալի ու հանդիսավոր դարձրեց: Չէ՞ որ միջոցառման մասնակիցներներից յուրաքանչյուրն իր բնագավառում արժանի ավանդ ունի հայոց պետականության կայացման և զարգացման գործում: Այդպիսիք նրանց դաստիարակել է մայր ճեմարանը:

 

Միջոցառումը սկսվեց շրջայցից: Շրջանավարտներից շատերն ուրախությամբ ընկալեցին այն փոփոխությունները, որ տեղի են 10153074_896191957094804_6154026886989389642_nունեցել հարազատ կրթօջախին իրենց հրաժեշտ տալուց հետո` բարեկարգ լսարաններ, լաբորատորիաներ ու գրասենյակներ, ճաշարան և այլն:

 

Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն իր երբեմնի սաներին ողջունեց հանդիսությունների սրահում: Ապա բեմ բարձրացավ «Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բալյանը և սկսեց վարել «Ինչպե՞ս ես տեսնում «Ճեմարանականների միություն» հկ գործունեությունը, և ի՞նչ կտա միությունը ճեմարանին» թեմայով «կլոր սեղանը»: Նախ՝ ներկայացրեց կազմակերպության խնդիրները, ապա՝ սկսեց պատասխանել ներկաների հարցերին:

 

Այնուհետև բեմ բարձրացավ ճեմարանի առաջին փոխտնօրեն Գագիկ Թոռչյանը, որը ներկաների հետ զրուցեց «Շրջանավարտների դերը ճեմարանի զարգացման գործում» թեմայով:

 

10155866_897047687009231_8599803310940015564_nՍաները խանդավառությամբ մասնակցեցին բանավեճերին և արեցին մի շարք գործնական առաջարկներ:

 

Ճեմարանի փոխտնօրեն, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Թամար Ալեքսանյանը շրջանավարտներին ներկայացրեց այն քայլերը, որ արվում են Շիրակացու անվան ճեմարանը Միջազգային կրթական համալիրին ինտեգրելու ուղղությամբ, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց ներկաների շրջանում, մանավանդ երբ ասվեց, որ ճեմարանի կրտսեր և ավագ դպրոցներն արդեն իսկ դարձել են Միջազգային դպրոցի լիիրավ անդամ:

 

«Կլոր սեղաններն» իրոք անցան շահագրգիռ մթնոլորտում և մեկ անգամ ևս հավաստեցին այն պարզ ճշմարտությունը, որ Շիրակացու ճեմարանը հասարակ դպրոց չէ, որ այդ կրթօջախի սաներն իսկական հայրենասերներ են ու հայրենիքի բարգավաճմամբ շահագրգիռ քաղաքացիներ:

 

Դահլիճում տիրող ուրախ տրամադրությունը շարունակվեց ճեմարանի հացատանը, որտեղ շրջանավարտները ճաշակեցին ճեմարանական ճաշատեսակները, ինչը նրանց հիշեցրեց իրենց աշակերտական տարիների ճաշարանը` իհարկե, ավելի բարեկարգված ու գեղեցիկ:

ԼԵՎՈՆ ԱԶՐՈՅԱՆ

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

«Շրջանավարտի օր»՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում

Leave a Reply