Շրջանավարտներ

DP
Սիրելի՛ շրջանավարտներ

Երջանիկ ու հպարտ եմ ձեզնով, նաև վստահ եմ, որ առջևում ձեզ սպասում է հետաքրքիր ապագա՝ լի ստեղծագործական թռիչքներով:
Վստահ եմ, որ ձեզանից ամեն մեկը գտնելու է իր նպատակներն իրագործելու արդար ճանապարհը:
Հուսով եմ, որ մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշում ունեք և նախորդ շրջանավարտների օրինակով դառնալու եք հիանալի մասնագետներ, տվյալ մասնագիտական ոլորտի երախտավորներ:
Իմ խորին համոզմամբ, լավ մասնագետ դառնալուց բացի, ավելի առաջնահերթ խնդիր ունեք, սիրելի՛ զավակներ:
Դուք պարտավոր եք նախ և առաջ նվաճել Մարդ կոչվելու ամենաբարձր ամրոցը: Դա կապված է բազում փորձությունների հետ: Սակայն, որքան էլ դժվար լինի այդ պայքարը, հիշե՛ք, որ թիկունքում ձեր Ալմա Մատր ճեմարանն է, որը ուժ և ոգի կհաղորդի ձեզ և թույլ չի տա սայթաքել:
Ու նաև հիշե՛ք, որ ուր էլ լինեք, ինչ գլխապտույտ հաջողությունների էլ հասնեք, զավակներն եք մի ժողովրդի, որը դեռ շատ անելիքներ ունի, և որը արևի տակ դեռևս իրեն արժանի կյանքը չի կառուցել:
Արժանավայել կյանքի կառուցողնե՛ր դարձեք, սիրելի՛ շրջանավարտներ:
Ուզում եմ հոր իրավունքով պահանջել, որ կյանքում երբեք չխաբեք ինքներդ ձեզ, երբեք, ոչ մի պարագայում չկորցնեք ազնվությունն ու հարգանքը նախ և առաջ ինքներդ ձեր հանդեպ:
Միայն այս դեպքում կարող եք դառնալ այն մտավորականը, որը իրավամբ կարող է համարվել իր ժողովրդի ընտրյալը:
Թող Աստված օրհնի ձեր ճանապարհը, սիրելի՛ զավակներ:

                                                                                                                                                                 Ձեր՝ Աշոտ Ալիխանյան

 

 

2014-15

2015-16

2015-16-%d5%a4%d5%ba