ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ

63311274-331x400Անանիա Շիրակացու անվան ճեմարանում 2014/2015 ուսումնական տարին մեկնարկեց երկու օր շուտ: Դրա համար պատճառ կար, որի մասին ոչ ոք չէր բարձրաձայնում: Ուրեմն, մենք էլ չենք խոսի: Եվ այսպես…

Ճեմարանի հանդիսությունների դահլիճում էին կրթօջախի միջին և ավագ դպրոցների սաները, մանկավարժներն ու ուսուցիչները, ծնողներ, հյուրեր: Տրամադրությունը տոնական է: Երեխաներն արդեն հասցրել էին կարոտել միմյանց ու ճեմարանին: Նրանք իրար պատմելու շատ բան ունեին: Տոնական տրամադրությանը նպաստում էր նաև դահլիճում հնչող երաժշտությունը:

…Հնչում են ֆանֆարները: Բացվում է վարագույրը: Բեմ է բարձրանում ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը: Նա բեմ է հրավիրում ճեմարանում ամենաբարձր ռեյտինգ ունեցող աշակերտուհուն` Մերի Սարինգուլյանին, ում այս տարի պատիվ է տրվել բարձրացնելու Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դրոշը: Հայաստանի Հանրապետության պետական հիմնի և Շիրակացու ճեմարանի հիմնի հնչյունների ներքո աշակերտուհին բարձրացնում է դրոշը: Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է:

Զարուհի Ղալթախչյանը ջերմորեն շնորհավորում է ճեմարանականներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ, միաժամանակ հաղորդելով, որ այս ուսումնական տարին ճեմարանը սկսում է Միջազգային բալալավրիատի դպրոցի կարգավիճակով, ինչը նոր խնդիրներ է դնում կրթօջախի առջև: Ապա տիկին Ղալթախչյանը բեմ է հրավիրում Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Մինչ տնօրենը բեմ կբարձրանար, դահլիճում հնչում է ծննդյան օրվան նվիրված “Happy Birthday” երգի մեղեդին, բոլորը ծափահարում են: Այդ օրը լրանում էր ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի ծննդյան 60-ամյակը: Ահա և այն գաղտնիքը, ինչի համար նոր ուսումնական տարվա մեկնարկը տրվեց երկու օր շուտ: Ճեմարանականներն ուզում էին իրենց սիրելի տնօրենին շնորհավորել հենց նրա հոբելյանի օրը, մի մարդու, ով իր գիտակցական կյանքի կեսից ավելին նվիրել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանին:

Սիրելի´ ընթերցող, երևի գլխի ընկար, թե ինչն էր ուսումնական տարվա մեկնարկը երկու օր շուտ տալու պատճառը: Հավատացե´ք, արժեր…

Անակնկալի եկած Աշոտ Ալիխանյանն իր ավանդական խոսքն է ասում` ուղղված թե´ սաներին, թե´ նրանց դաստիարակներին, հիշեցնելով, որ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի անդամ ճեմարանը պետք է արդարացնի իր բարձր կոչումը և ամեն ինչ անի տարածաշրջանում կրթական համակարգի առաջավորի և առաջատարի իր առաքելությունը պատվով կատարելու համար:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Leave a Reply