Ուսուցչական երգչախմբի հայտարարություն

Հարգելի´ ճեմարանականներ,

 

Այս տարի ճեմարանում գործելու է յուրօրինակ մի երգչախումբ, որին կարող են մասնակցել ստեղծարար, տարբեր մասնագիտացում և հետաքրքրություններ ունեցող ուսուցիչներ, շրջանավարտներ, նույնիսկ` ծնողներ:

Նմանօրինակ երգչախումբի ստեղծման նպատակն է`

ծանոթանալ երաժշտական տարբեր ոճերի հետ,
կատարել հայտնի և անհայտ երգեր,
հաղորդակից դառնալ բազմաձայն երգեցողության ոչ այնքան հայտնի աշխարհին,
ձայնավարժությունների և շնչառական վարժություններ միջոցով բացահայտել սեփական անձն ու երաժշտական ունակությունները:
Այս ամենից զատ` մեր գլխավոր նպատակն է համերգային շրջագայություններին մասնակցելը:
Երգչախումբը գործելու է անվճար հիմունքներով:
Պարտադիր պայմանն է փորձերին բարձր տրամադրությամբ մասնակցելը:
Փորձերը տեղի կունենան երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 16:00-ին:

 

Գրանցվել կարող եք հետևյալ հղումով. https://goo.gl/M4y5Ud :

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել` 093 332 888 կամ 055 23 33 36 հեռախոսահամարներով:

 

Սիրով և հարգանքով`
Խմբավար`
Նարինե Դավթյան

Ուսուցչական երգչախմբի հայտարարություն

Leave a Reply