«Չոր մարքեթինգ» գրքի հեղինակը հյուրընկալվեց ճեմարանում

4Ճեմարանում հյուրընկալվեց վերջին շրջանում լայնորեն քննարկվող «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ, բիզնես դասընթացավար Վահրամ Միրաքյանը: Հանդիպումը կազմակերպվել էր աշակերտական խորհրդի և ՏՀՏ կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ:

 

Սաները բազմաթիվ հարցերով էին սպասում պարոն Միրաքյանին՝ ուղղված հաջողակ գործարարությանը, սեփական նախաձեռնությունների ճիշտ առաջմղմանը և առհասարակ հաջողության գլխավոր բանալիների ձեռքբերմանը: Մարքեթինգային 40 կիրառելի գործիքներ ներկայացնող գրքի հեղինակն իր ելույթում նախատեսել էր ոչ միայն ընդհանուր ծանոթացում մարքեթինգին, այլև մի շարք գործնական խորհուրդներ՝ ապագա մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելու, կարիերայի հաջող մեկնարկ ապահովելու համար: Հարցուպատասխանի աշխույժ մթնոլորտում ճեմարանականներն իրենց հետագա անելիքների գրագետ կազմակերպման համար մարքեթինգային մի շարք օգտակար խորհուրդներ քաղեցին:

 

ՖՈՏԱՇԱՐՔ –>

«Չոր մարքեթինգ» գրքի հեղինակը հյուրընկալվեց ճեմարանում