«Պար» առարկան՝ կրտսեր դպրոցում

18-12-15

13Խոսել հայերեն, նաև պարել հայերեն… Իմաստուն և արթուն լինել հայոց պատմության հանդեպ, չկորցնել դարերից եկող հոգևոր մշակույթը և շուրջպարի կերպարով ազգը տեսնել հավաքականության մեջ՝ ունենալով հզոր երկիր, առողջ հոգեբանություն և միասնական հոգևոր մշակույթ:

 

Պարային պլաստիկան շատ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ խոսուն արվեստ է: Երբեմն մարդու ձեռքերն ավելի շատ բան են ասում, քան բառերը:

 

9Ուսումնական տարվա ընթացքում «Պար» առարկան նույնպես ընդգրկվում է հետազոտությունների մեջ: Ունենք վեց միջառարկայական թեմաներ՝ «Ո՞վ ենք մենք», «Ո՞րտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ», «Ինչպե՞ս ենք մենք ինքնարտահայտվում», «Ինչպե՞ս է աշխատում աշխարհը», «Ինչպե՞ս ենք մենք ինքնակազմակերպվում», «Մոլորակը մեր ընդհանուր տունն է», որոնց շրջանակում երեխաները բացահայտումներ են անում նաև պարի լեզվով:

 

Սուսաննա Հակոբյան, կրտսեր դպրոցի պարուսույց

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

«Պար» առարկան՝ կրտսեր դպրոցում