Պերմի դպրոցի պատվիրակությունը կհյուրընկալվի Ճեմարանում

Նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստան է ժամանելու Պերմի թիվ 7 դպրոցի պատվիրակությունը, որի կազմում են 17 աշակերտներ (VIII-XI դասարան),  դպրոցի  տնօրենի, ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրենի և  CAS համակարգողի ուղեկցությամբ:

 

Պատվիրակության անդամները կմասնակցեն ճեմարանական առօրյային՝ միջին և ավագ դպրոցի դասերին, վոլեյբոլի և բասկետբոլի ընկերական խաղերին և կցուցադրեն «Մոխրոտիկը» ներկայացումը յուրովի, հակա-հեքիաթի մոտիվներով:

Այսպիսով՝

Նոյեմբերի 4, ժամը 16:00-ից 18:00-ը 

Ընկերական խաղեր 

Վայրը՝ ճեմարանի մարզադահլիճ

 Վոլեյբոլ՝       16:00-17:00

Բասկետբոլ՝ 17:00-18:00

 

Նոյեմբերի 7, ժամը 16:00-ից 17:00-ը ՝

Բեմականացում՝ «Մոխրոտիկը»

Վայրը՝ ճեմարանի հանդիսությունների սրահ

Պերմի դպրոցի պատվիրակությունը կհյուրընկալվի Ճեմարանում