Ջազմենը` Ճեմարանում

Ամանորին ընդառաջ «Շողեր» երգչախումբը հետաքրքիր հանդիպում էր կազմակերպել հայ կոմպոզիտոր, դաշնակահար, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ:

shogher

Նախ՝ ճեմարանի շնորհալի սաները ելույթ ունեցան, նվագեցին դասական ստեղծագործություններ, ապա՝ երգչախմբի փոքրիկ երգիչները հիացրին հյուրին, իսկ հետո նաև «Շողեր» երգչախումբը՝ ղեկավար Նարինե Դավթյանի ղեկավարությամբ ներկայացրեց դասական և հարազատ դարձած երգերի կատարումներ:

shogher_1

«Արամ Խաչատրյանը մի անգամ ինձ ասաց. Ստյոպա դու երկու սիրտ ունես, մեկը՝ նորմալ, մյուսը՝ ջազային»,- հիշողությունների տոպրակը բացեց կոմպոզիտորը և նվագեց իր սիրելի ժազային ստեղծագործություններից:

Ջազմենը` Ճեմարանում