«Ռաունդ Սքուեր»-ի տարեկան տարածաշրջանային հանդիպումը Հնդկաստանում

«Ռաունդ Սքուեր»-ի տարեկան տարածաշրջանային հանդիպման շրջանակում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և ՌՍ ներկայացուցիչ Անահիտ Ղարաղազարյանը հունվարյան տոնական օրերին մեկնել էին Հնդկաստան՝ մասնակցելու ՌՍ տարեկան տարածաշրջանային հանդիպմանը:

 

«Շուրջ 40 դպրոցներից ավելի քան 80 մասնակիցներ համախմբվել էին՝ քննարկելու տարածաշրջանում ՌՍ գաղափարների տարածման ու զարգացման ուղենիշները՝ ընդլայնելով իրականացվող ծրագրերի շրջանակները, ինչպես նաև մշակելու և ներկայացնելու 2017 թ-ի միջոցառումների օրացույցը»,- ասում է Ռաունդ Սքուերի ներկայացուցիչ Անահիտ Ղարաղազարյանը:

round square_1

Հաշվետու զեկույցով հանդես եկան նաև կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և ՌՍ ներկայացուցիչ Անահիտ Ղարաղազարյանը՝ ներկայացնելով 2016թ. ընթացքում Ճեմարանում կատարված աշխատանքներն ու իրականացված միջոցառումները:

 

Հյուրընկալ դպրոցն այս տարի Հնդկաստանի Ինդոր քաղաքում գտնվող Emerald Heights International School-ն էր, որը հագեցած ծրագիր էր նախապատրաստել հյուրերի և մասնակիցների համար:

 

Հունվարի 4-ին դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը վարում էին դպրոցի ավագ դասարանների սաները, իսկ միջին դպրոցի սաները՝ ազգային վառ զգեստներով ու հնդկական ազգային պարերով, զարդարեցին արարողությունը:

round square_2

Ողջույնի խոսքով հանդես եկան ՌՍ տնօրենների խորհրդի նախագահ Ռոդ Ֆրեյզերն ու Ռեյչլ Վեստգարդը, ինչպես նաև Հնդկաստանում և աշխարհում հայտնի այլ գործիչներ:

 

Հունվարի 5-ից մեկնարկեցին հիմնական աշխատանքները, որոնք շարունակվեցին նաև պատմական Մահեշվար քաղաքում, որտեղ նախատեսված է էքսկուրսիա՝ ծանոթանալու հնդկական մշակույթին:

round square_3

Հունվարի 5-ից 7-ը Հնդկաստանի Ինդոր քաղաքում Հարավային Ասիայի և Գալֆ երկրների դպրոցների տնօրեններին և Ռաունդ Սքուեր ներկայացուցիչներին ջերմորեն հյուրընկալած Emerald Heights School դպրոցը՝ ի դեմս տնօրեն Սիդհարտ Սինգի և նվիրյալ աշխատակազմի, ստեղծել էր բոլոր անհարժեշտ պայմանները՝ հանդիպումը արդյունավետ և գերհագեցած անցկացնելու համար:

round square

Դպրոցը հնդկական հյուրընակլության անգերազանցելի օրինակ ցուցաբերեց՝ լավագույնս հոգալով մասնակիցների անվտանգության և հարմարավետության մասին: Իսկ հնդկական խոհանոցի գունագեղ և բազմազան տեսականին  իրական հրավառություն էր հատկապես օտարերկրյա մասնակիցների համար:

«Ռաունդ Սքուեր»-ի տարեկան տարածաշրջանային հանդիպումը Հնդկաստանում