«Սովորում ենք Օհմի օրենքը». մրցեցին 9-րդ դասարանցիները

19-րդ դասարանցիների համար ֆիզիկայի ամբիոնը մրցույթ կազմակերպեց՝ «Սովորում ենք Օհմի օրենքը» խորագրով: Յուրաքանչյուր խմբից ընդգրկված էր 4-ական սան, ովքեր մրցեցին երեք փուլերով՝ Օհմի, Ամպերի և Վոլտայի: Առաջին փուլում հաղթահարելով երեք ֆիզիկոսների՝ Գեորգի Օհմի, Անդրե Ամպերի և Ալեսանդրո Վոլտայի կյանքին ու գործունեությանը վերաբերող հարցերը՝ սաները երկրորդ փուլում անցան 5 խնդիրների լուծմանը, որոնք վերաբերում էին հիմնականում Օհմի օրենքին: Երրորդ՝ Վոլտայի փուլում նրանց սպասում էր հաջորդական և զուգահեռ միացումներին վերաբերող ևս մեկ խնդիր:

 

Երեք փուլերի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրեց 972 խումբը՝ 400 միավորով, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին 976 և 973 խմբերը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

«Սովորում ենք Օհմի օրենքը». մրցեցին 9-րդ դասարանցիները