Տարվա հայտնություն 2016

13148016_810529122424999_932248809_oՇիրակացի ճեմարանի հանդիսասրահում տեղի ունեցավ «Տարվա հայտնություն 2016» փառատոնի ամփոփիչ համերգը: Կրտսեր դպրոցի սաները այս անգամ ևս ներկայացան իրենց անկաշկանդ և վստահ ելույթներով: Համերգի ընթացքում մեր երեխաները զարմացրին իրենց տարաբնույթ շնորհքներով՝ երգ,պար, գործիքային կատարողոկան արվեստ, ձեռքի հմուտ աշխատանք, նկարչություն, օրիգինալ ժանր և շախմատ անվանակարգերում:

 

Փոքրիկներն իրենց կատարումներով հուզեցին և հիացրին հանդիսատեսին:

 

Փառատոնին մասնակցող բոլոր սաները ստացան մասնակցության վկայագրեր, շնորհակալագրեր և փառատոնի խորհրդանիշ ծառը՝ իբրև կյանքի և հարատևության առհավատչյա:

 

Նախագիծը կյանքի կոչելու և դրական լիցքեր փոխանցելու համար հատուկ շնորհակալություն նախագծի հեղինակ Ռուզան Մկրտչյանին և կրտսեր դպրոցի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ Անուշ Հովհաննիսյանին, Սուսաննա Հակոբյանին, Անուշ Ավետիսյանին, Ելենա Ղազարյանին, Մարինա Գալստյանին և Նելլի Փիլոսյանին:

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Տարվա հայտնություն 2016