Թափուր աշխատատեղ: Տարրական դասարանների ուսուցիչ, ավագ մանկավարժ


21550-200Պահանջվող պաշտոն:

 

«Տարրական դասարանների ուսուցիչ, ավագ մանկավարժ»

 

Աշխատանքի նկարագրություն:

 

– Պլանավորել, կազմակերպել և վերլուծել ուսումնական աշխատանքը տարրական դպրոցում
– Կազմել և իրականացնել սովորողների ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացմանն ուղղված նպատակային աշխատանքներ
– Համագործակցել դպրոցի համայնքի անդամների հետ (գործընկերներ, սովորողներ, ծնողներ)
– Զբաղվել ինքնակրթությամբ

 

Պահանջվող որակավորում:

 

– Բարձրագույն կրթություն մանկավարժության ոլորտում
– Մեթոդամանկավարժական պատրաստվածություն
– Կրտսեր դպրոցականների տարիքային առանձնահատկությունների իմացություն
– Հետազոտական կարողություններ
– Աշխատանքում ստեղածագործ մոտեցում
– Թիմում աշխատելու կարողություն
– Ինքնակազմակերպման հմտություններ
– Համակարգչային բազային գիտելիքներ
– Օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն, իսպաներեն կամ ֆրանսերեն) իմացությունը ցանկալի է

 

Լրացուցիչ տեղեկություններ:

 

Դիմել կարող եք` այցելելով ՆորՆորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 35 հասցեով կամ Ձեր ինքնակենսագրությունն (CV) ուղարկելով hr@shirakatsy.am Էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Տարրական դասարանների ուսուցիչ»:

 

Ունեք հարցեր` զանգահարեք 010 640102 հեռախոսահամարով կամ այցելեք www.shirakatsy.am կայքէջ:

 

Դիմեք մեզ մինչև 2016թ. ապրիլի 30-ը:

Թափուր աշխատատեղ: Տարրական դասարանների ուսուցիչ, ավագ մանկավարժ