«Ցուցահանդեսը որպես կրտսեր դպրոցականների հետազոտական գործունեության ներկայացման միջոց» թեմայով գիտաժողովի

03-11-11

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը և ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիան ս/թ նոյեմբերի 11-ին և 12-ին Հայաստանում կազմակերպում են ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի գիտաժողովը` «Ցուցահանդեսը որպես կրտսեր դպրոցականների հետազոտական գործունեության ներկայացման միջոց»  խորագրով:

Գիտաժողովին կքննարկվեն Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի նպատակը, մոտեցումները, գնահատման եղանակները և սաների հետազոտական գործունեության կազմակերպումն ու իրագործումը:  Քննարկումները վարելու են ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի` արտերկրից ժամանած ներկայացուցիչները:

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Ասոցիացիայի 15-ամյա գործունեության ընթացքում առաջին անգամ գիտաժողով է կազմակերպվում Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս` ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Հայաստանը ներկայացնող իր միակ անդամ հաստատության` ճեմարանի կրթական համայնքի արդյունավետ գործունեության:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է զանգահարել (37410) 640102  հեռախոսահամարով ժամը 10:00-16:00, մինչև ս/թ նոյեմբերի 4-ը:

Մեկ անձի մասնակցության վճարը կազմում է.
1. 30000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/ — մասնակցի թղթապանակ, ճաշ 2 անգամ, սուրճի ընդմիջում 5 անգամ,
2. 21000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/ — մասնակցի թղթապանակ, սուրճի ընդմիջում 5 անգամ:

 

ՏԵՍ ԾՐԱԳԻՐԸ… >>>

«Ցուցահանդեսը որպես կրտսեր դպրոցականների հետազոտական գործունեության ներկայացման միջոց» թեմայով գիտաժողովի

Թողնել պատասխան