Փորձնական դասերը նոր լաբորատորիաներում

Բնական գիտությունների լաբորատոր համալիրը լայն հեռանկարներ է բացել միջին և ավագ դպրոցների սաների առաջ:

Նորագույն սարքավորումների, մոդելների, դիդակտիկ նյութերի առկայությունը հնարավորություններ են ընձեռնում բնագիտության կիրառական ոլորտի ուսումնասիրության համար: Բնագիտության ոլորտում շատ են այնպիսի երևույթները, որոնց մասին սաները բազմիցս լսել կամ կարդացել են դասագրքերում, բայց երբեք չեն տեսել: Մինչդեռ մեկ անգամ տեսնելը կարող է ավելի հասկանալի դարձնել այս կամ այն երևույթը:

Նոր ուսումնական տարում բնական գիտությունների լաբորատորիաներում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ փորձնական դասեր, այդ թվում. «Բակտերիաների աճեցման» փորձնական դասեր՝ կենսաբանության շրջանակներում,  «Օրգանական նյութերի մոդելների ստացումը» քիմիայի շրջանակներում, «Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը» ֆիզիկայի շրջանակներում:

Փորձարարական և գործնական աշխատանքներն, անկասկած, նպաստելու են ճեմարանականներին գիտելիքներով, մտածական և հետազոտական հմտություններով զինմանը: Իսկ գիտելիքներով ու նմանատիպ հմտություններով զինված մարդն անպարտելի է:

 

Բնագիտության ամբիոն

Փորձնական դասերը նոր լաբորատորիաներում