Փոքրիկ սաներն ուսումնասիրեցին փոխադրամիջոցների պատմական ուղին

1Առաջին դասարանցիները «Ինչպես է աշխատում աշխարհը» միջառարկայական հետազոտության շրջանակում ուսումնասիրեցին փոխադրամիջոցների ստեղծման և զարգացման պատմությունը:

 

Նրանք տարբեր տեսանյութերի և ֆիլմերի միջոցով ստացան իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ՝ կապված մարդկության պատմության առաջին փոխադրամիջոցների հետ:

 

Վերլուծելով փոխադրամիջոցների ստեղծման անհրաժեշտությունը՝ փոքրիկ սաներն առանձնացրեցին այն պատճառները, որոնց շնորհիվ փոխադրամիջոցները զարգացում են ապրել:

 

Հասկացան, որ ամեն ինչ սկսվեց անիվի գյուտից: Հետաքրքիր տրամաբանությամբ նրանք կարողացան ներկայացնել հին ժամանակներում ապրած մարդկանց կենսակերպի և փոխադրամիջոցների միջև կապը. նավը նմանեցրին ձկներին, ինքնաթիռը՝ թռչուններին, ավտոմեքենան էլ անվանեցին շարժիչով ընթացող կառք…

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Փոքրիկ սաներն ուսումնասիրեցին փոխադրամիջոցների պատմական ուղին

Թողնել պատասխան