Փոխադրամիջոցները՝ փոքրիկ հետազոտողների ուշադրության կենտրոնում

3Հաջողությամբ ավարտին մոտեցավ առաջին դասարանցիների երկրորդ հետազոտությունը՝ նվիրված փոխադրամիջոցներին: Այն լի էր հետաքրքիր և բազմաբովանդակ աշխատանքներով, խաղերով: Տրանսպորտի հանդեպ ունեցած հետաքրքրությունը խթան հանդիսացավ, որ փոքրիկ սաներն այցելեն գրադարան և իրենց հուզող հարցերի պատասխանները գտնեն նաև գրքերում: Ամենից մեծ ոգևորությունն առաջացրեց ուսումնական խմբային խաղը, որը վերաբերում էր ճանապարհային երթևեկության կանոններին:

 

Հետազոտության վերջնական գնահատման առաջադրանքը՝ հեքիաթի գրքի նկարազարդումը, մղեց սաներին մտածել և հորինել մի շատ արտասովոր ու գոյություն չունեցող փոխադրամիջոց, որը չի աղտոտում շրջակա միջավայրը: Ապա նրանք փորձեցին իրենց առաջին գիրքը ներկայացնել ընկերներին: Յուրաքանչյուրը մյուսին լսում էր համակ ուշադրությամբ, որպեսզի երևակայական փոխադրամիջոցը համեմատի իր ստեղծածի հետ և կատարի եզրահանգումներ:

 

Համոզված ենք, որ մեր փոքրիկ հետազոտողներն այս հետազոտությունից ունեցած ձեռքբերումները լիարժեքորեն կկիրառեն կյանքում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Փոխադրամիջոցները՝ փոքրիկ հետազոտողների ուշադրության կենտրոնում

Leave a Reply