ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

n14.06.06-01Շիրակացու ճեմարանում թափ են առնում տարեվերջյան քննությունները: Իններորդ դասարանցիների` մայրենիից ավարտական և 7–րդ դասարանցիների փոխադրական քննությունից հետո քննասեղանի մոտ նստեցին այս տարի ճեմարանն ավարտողները: 73  տասներկուերորդ դասարանցիներից հայոց լեզվի և գրականության քննությանը ներկայացել էին 55-ը: Դա պայմանավորված է նրանով, թե 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտները որ բուհի որ ֆակուլտետն են ընդունվելու: Այնտեղ, որտեղ մայրենիից քննությունը պարտադիր է, այդ դիմորդները հանձնում են պետական միասնական քննություն, իսկ այն բուհերում, որտեղ այդ առարկայից քննությունը պարտադիր չէ, այդ ճեմարանականներն յուրօրինակ «թայմաուտ» են վերցնում:

 

Շրջանավարտների հետ նույն օրը 7-րդ դասարանցիները փոխադրական քննություն էին հանձնում մաթեմատիկայից, իսկ 11-րդ դասարանցիները փոխադրական միանգամից երկու քննություն էին հանձնում: Նրանք նախ իրենց գիտելիքները դրսևորեցին հայոց լեզու և գրականություն առարկայից, ապա հայոց պատմություն առարկայից:

 

Ասենք, որ 11-րդ դասարանցիների համար դա առաջին քննությունը չէր: Նրանք արդեն քննություն են հանձնել քիմիա, ֆիզիկա և գծագրություն առարկաներից: Նրանցից մեկ դասարան ցածր եղած ճեմարանականները արդեն իսկ բռնել են մաթեմատիկայի քննությունները:

 

Քննությունները շարունակվում են….

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Leave a Reply