Օլիմպիադա՝ «Ֆիզտեխ 2013»

04-02-13

2013 թվականի հունվարի 27-ին ժ.10.00-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հանրակրթական տեխնոպարկում (Մեդիակենտրոն) տեղի ունեցավ «Ֆիզտեխ 2013» օլիմպիադայի առաջին փուլը, որին մասնակցեցին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 11 սաներ`

 

  1. Խաչատրյան Էլեն (8212 խ)
  2. Նավասարդյան Շանթ (8215 խ)
  3. Նավասարդյան Հայկ (9205 խ)
  4. Գալստյան Կարեն (9202 խ)
  5. Հովսեփյան Վահան (9204 խ)
  6. Գրիգորյան Հովհաննես (9205 խ)
  7. Խալափյան Լիլիթ (9201 խ)
  8. Պետրոսյան Գևորգ (0205 խ)
  9. Անտոնյան Վահե (0205 խ)
  10. Ղազարյան Ֆելիքս (0204 խ)
  11. Հարությունյան Մայիս (0202 խ):

 

Օլիմպիադային մասնակցեց ընդամենը 17 սան, որից 11-ը՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանից (12-րդ դասարան՝ 2 սան, 11-րդ՝ 5 սան և 10-րդ՝ 4 սան), 2-ը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից (12-րդ դասարան), 2-ը՝ «Քվանտ» վարժարանից (11-րդ դասարան), 1-ը՝ № 184 ավագ դպրոցից (11-րդ դասարան) և 1- ը՝ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցից (11-րդ դասարան):

 

Սաներին առաջադրված տարբերակում առկա էր 4 խնդիր մաթեմատիկայից և 4 խնդիր ֆիզիկայից: Հաղթողները կորոշվեն հետևյալ դասակարգմամբ.

 

1) Նրանք ովքեր լավ են գրել և մաթեմատիկան և ֆիզիկան,
2) Նրանք ովքեր լավ են գրել մաթեմատիկան,
3) Նրանք ովքեր լավ են գրել ֆիզիկան:

 

Օլիմպիադան կազմակերպել է «Ֆիզտեխկենտրոնը» իր ներկայացուցչի՝ Մոսկվայի ֆիզտեխ ինստիտուտի աէրոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Շանթ Խլղաթյանի միջոցով («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շրջանավարտ է):

 

Օլիմպիադայի անցկացման ընթացքում սրահում ներկա էին Շանթ Խլղաթյանը, Մեդիակենտրոնի ղեկավար Զարուհի Առաքելյանը և ես: Այն տևեց 4 աստղաբաշխական ժամ (ժ.10.00-ից մինչև 14.00), ընթացավ հանգիստ պայմաններում և առանց որևէ միջամտության:

 

Օլիմպիադայի արդյունքներն ամփոփելիս հաղթող են ճանաչվել հետևյալ սաները.

 

10-րդ դասարան

 

Ֆելիքս Ղազարյան (0204 խ), I մրցանակ
Մայիս Հարությունյան (0202 խ), II մրցանակ

 

11-րդ դասարան

 

Դավիթ Հարությունյան (Քվանտ), I մրցանակ
Հայկ Նավասարդյան (9205 խ), II մրցանակ
Լիլիթ Խալափյան (9201 խ), III մրցանակ
Մելիք Կարապետյան (Քվանտ), III մրցանակ

 

12-րդ դասարան

 

Շանթ Նավասարդյան (8215 խ), I մրցանակ

 

Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Վարդան Մելքոնյան

 

Օլիմպիադա՝ «Ֆիզտեխ 2013»

Թողնել պատասխան