1-ին դասարանցիները՝ փոքրիկ «կառուցապատողներ»

23-12-15

5Ավարտին մոտեցավ 1-ին դասարանցիների երրորդ հետազոտությունը, որը նվիրված էր տներին: Շաբաթն անցավ բուռն ու հետաքրքիր. նախ՝ սաները որոշեցին, թե ինչ հետաքրքիր նյութերից կարող են տներ պատրաստել, ով կարող է լինել իրենց տան բնակիչը, ու որտեղ այն կկառուցեն, ապա փոքրիկ շինարարներն իրենց ձեռքն առան «գործիքներն» ու անցան ստեղծագործելուն: Ամեն դետալ փակցնելիս խորհրդակցում էին իրար հետ, մտածում՝ ինչպես ավելի հարմարավետ կլինի:

 

Բայց ամենահետաքրքիրն առջևում էր. «կառուցապատողներն» իրենց ստեղծագործություններն ավարտին հասցնելուն պես իրենք էլ սկսեցին ներկայացնել դրանք: Ի՜նչ ոգևորությամբ էին ներկայացնում իրենց տնակը. «քաղցր» է սեփական աշխատանքի արդյունքը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

1-ին դասարանցիները՝ փոքրիկ «կառուցապատողներ»