1-ին դասարանցիներն ուսումնասիրեցին «Տոներ» թեման

8Առաջին դասարանցիներն իրենց չորրորդ՝ «Ով ենք մենք» հետազոտության շրջանակում տոնական տրամադրությամբ ուսումնասիրեցին «Տոներ» թեման: Նրանք մեծ ոգևորությամբ սկսեցին պարզել, թե տարվա ո՞ր եղանակին է իրենց իսկ ծննդյան տոնը: Մտագրոհի միջոցով թվեցին բազմաթիվ տոներ, այնուհետև դրանք բաժանեցին՝ ըստ տարվա եղանակների:

 

Ուսումնասիրության կենտրոնում ձմեռային տոներն էին՝ Ամանոր, Սուրբ Ծնունդ, Բանակի օր, Տյառնընդառաջ…

 

Նոր տարուն ընդառաջ՝ սաները մասնակցեցին դիմակահանդեսի, ամանորյա բացիկներ պատրաստեցին, առաջին անգամ իրենց ձեռքով Ձմեռ պապին նամակներ գրեցին և հրաշքի սպասումով դիմավորեցին Նոր տարին:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

1-ին դասարանցիներն ուսումնասիրեցին «Տոներ» թեման