1-ին և 2-րդ դասարանցիները համատեղ ուժերով ստեղծագործեցին

Երկրորդ դասարանի սաների համար շաբաթն առանձնացավ կրտսեր ընկերների հետ հանդիպումով և իրականացված համատեղ աշխատանքով: Այս հանդիպմանն անհամբերությամբ էին սպասում թե՛ առաջին, թե՛ երկրորդ դասարանի սաները: Սաները մետաղալարի, թելերի, խմորի, մակարոնների և ծեփոնի օգնությամբ պետք է պատրաստեին երկրաչափական պատկերներ, տառեր:

 

Երկրորդ դասարանի սաները՝ որպես ավագ ընկերներ, ուղղորդում էին, օգնում առաջին դասարանցիներին: Այս աշխատանքում սաների դրսևորած ստեղծարարությունը հաճելիորեն զարմացրեց բոլորիս. նրանք ծեփոնից պատրաստել էին ոչ միայն տառեր, այլև այդ հնչյուն-տառով սկսվող առարկաների պատկերներ:

 

Այսպիսով, սաները հասկացան, որ նյութերը կարող ենք օգտագործել տարբեր նպատակներով:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

1-ին և 2-րդ դասարանցիները համատեղ ուժերով ստեղծագործեցին