10-րդ դասարանցիներն այցելեցին Արագածոտնի պատմական եկեղեցիներ

1Ճեմարանի 10-րդ դասարանների սաները մանկավարժների, հոգեբանի և մի քանի ծնողների ուղեկցությամբ այցելեցին Արագածոտնի մարզի պատմական եկեղեցիներ և ազգային հերոս Դրաստամատ Կանայանի դամբարան:

 

Առաջին կանգառը 13-րդ դարում կառուցված Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին էր, որտեղ ճեմարանականները ծանոթացան եկեղեցու պատմությանը, շրջեցին եկեղեցու բակում, ուսումնասիրեցին խաչքարերը, քահանայից օրհնություն ստացան: Այնուհետև այցելեցին Օհանավան գյուղի Հովհաննավանք կամ Օհանավանք եկեղեցին, մասնակցեցին պատարագի, մոմ վառեցին, վայելեցին ձորի վրա բացվող գեղեցիկ տեսարանը և շարժվեցին դեպի Սաղմոսավանք: Այնտեղ՝ եկեղեցու բակում, շրջան կազմեցին, երգեցին ազատագրական երգեր, աղոթեցին հայ զինվորների համար, կիսվեցին տպավորություններով, մի փոքր հանգստացան և շարունակեցին արշավը: Հետադարձի ճանապարհին այցելեցին Դրոյի դամբարան, որտեղ ավելի մանրամասն ծանոթացան հերոսի կյանքին ու մարտական ուղուն:

 

Ապա՝ աշնանային գեղեցիկ տեսարաններ, Տառերի պուրակ և վերադարձի ճանապարհ…

 

Արշավը շատ տպավորիչ էր. ճեմարանի սաները բացահայտեցին մեր չքնաղ հայրենիքի մեկ անկյուն ևս, հիացան նրա շքեղ բնությամբ և պարզապես անմոռանալի ժամանակ անցկացրին:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

10-րդ դասարանցիներն այցելեցին Արագածոտնի պատմական եկեղեցիներ

Leave a Reply