11-րդ դասարանցիներն այցելեցին Կենտրոնական բանկ

7Գործարարությամբ, բանկային գործով հետաքրքրված 11-րդ դասարանցիներն այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ: Նրանց ընձեռված էր եզակի հնարավորություն ծանոթանալու բանկի կառուցվածքին և գործառույթներին: Կենտրոնական բանկի այցելուների բաժնի ղեկավար Զարուհի Բարսեղյանն իր ընդմիջման ժամանակը սիրով տրամադրեց ճեմարանի սաներին՝ բանկի գործունեությանը ծանոթացնելու, ինչպես նաև տնտեսագետի մասնագիտության վերաբերյալ հարցերին պատասխանելու համար: Նա շատ անմիջական ու հաճելի զրույցի միջոցով նրանց ներկայացրեց Կենտրոնական բանկի դրամավարկային գործառույթների ընդհանուր պատկերը: Այնուհետև սաներին տրվեց ժամանակ՝ հարցեր տալու, և նրանցից մեկը՝ Խաչատրյան Հայկը, շահեց մրցանակ՝ գրագետ ու տեղին հարց ձևակերպելու համար: 6Դրանից հետո բոլորը շրջայց կատարեցին և ծանոթացան հայկական դրամի պատմությանը: Կենտրոնական բանկում կային բոլոր ժամանակների հայկական դրամների բազմապիսի նմուշներ, ինչպես նաև սահմանափակ քանակով արտադրված հուշադրամների եզակի օրինակներ: Բանկից դուրս գալիս ճեմարանականներին տվեցին հուշանվերներ՝ ավելի հիշարժան և հաճելի դարձնելով այցը: Հրաշալի առիթ էր՝ համատեղելու ուսումը հետաքրքիր ժամանցի հետ: Շնորհակալություն կազմակերպիչներին:

 

1165 խմբի սան Թորոյան Ռոզի
1162 խմբի սան Բալոյան Անետա

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

11-րդ դասարանցիներն այցելեցին Կենտրոնական բանկ