2-րդ դասարանցիները հետազոտում են նյութերն ու նրանց հատկությունները

5Երկրորդ դասարանցիների շաբաթը սկսվեց տեսանյութերի դիտումներով: Ներկայացված էին տարբեր նյութեր և դրանցից պատրաստվող առարկաներ: Սաները տեսանյութերը դիտելուց հետո փորձեցին վերլուծություններ կատարել «գործառույթ», «փոփոխություն» և «ձև» հասկացությունների տեսանկյունից:

 

Շաբաթվա ընթացքում սաները հնարավորություն ունեցան ականատես լինելու մի քանի քիմիական փորձերի: Մեծ էր նրանք զարմանքն ու ոգևորությունը, երբ տեսան՝ ինչպես երկու թափանցիկ լուծույթների խառնուրդից  առաջացավ այլ  գույն ունեցող լուծույթ: Այս փորձերն օգնեցին սաներին հասկանալու, որ նյութերը կարող են փոփոխվել՝ ենթարկվելով տարբեր ազդեցությունների:

 

Առջևում տոներն են: Որոշեցինք դասասենյակի  ամանորյա անկյունը ամբողջացնել և  պատրաստեցինք ձնեմարդ՝  օգտագործելով  տարբեր  նյութեր: Սաները եկան այն համոզման, որ նյութերը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

2-րդ դասարանցիները հետազոտում են նյութերն ու նրանց հատկությունները