2-րդ դասարանցիներն աշխատեցին կավով, քննարկեցին մասնագիտություններ

1Բազմաբովանդակ էր երկրորդ դասարանցիների հետազոտության հերթական շաբաթը:

 

Մեծ բավականությամբ սաները ներգրավվեցին խեցեգործության աշխատանքներում՝ զգալով կավի հրաշագործ ուժը:

 

Հետաքրքիր էր նաև սաների ծավալած բանավեճը՝ մասնագիտությունների հետ կապված: Յուրաքանչյուր թիմ փորձեց հասկացությունների վրա հիմնված վերլուծություններով համոզել հակառակորդ թիմին ընտրված մասնագիտության կարևորությունը:

 

Շաբաթն ամփոփվեց մասնագիտությունների արժևորմամբ: Սաները կարողացան հասկանալ, թե ինչ կլիներ, եթե չլիներ այս կամ այն մասնագիտությունը՝ շարունակելով անավարտ նախադասությունները: Յուրաքանչյուր սան փորձեց կողմնորոշվել իր ապագա մասնագիտության հարցում՝ վերլուծելով այն հասկացությունների տեսանկյունից: Նրանք իրենց ընտրած մասնագիտությունների գործառույթները պետք է փորձեն ներկայացնել վերջնական գնահատման ժամանակ:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

2-րդ դասարանցիներն աշխատեցին կավով, քննարկեցին մասնագիտություններ

Leave a Reply