2012Թ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ 4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը սիրով հրավիրում է հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտներին` մասնակցելու ճեմարանում ավանդաբար անցկացվող հանրակրթական բաց օլիմպիադային, որը կկայանա 2012թ.  մայիսի 5-ից 31-ը հետևյալ առարկաներից.

 

• հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններ,
• բնագիտություն /քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն/  և պատմություն 7-րդ  դասարան:

 

Հաղթողները որոշվելու են բոլոր առարկաների գումարային միավորների հիման վրա և արժանանալու են խրախուսական մրցանակների, այդ թվում` հատուկ կրթաթոշակների:

Ցուցակագրվելու նպատակով կարելի է ներկայանալ ճեմարան կամ զանգահարել (010)640102, (010)647903, (010)668281 հեռախոսահամարներով: Կարելի է ցուցակագրվել նաև middleschool@shirakatsy.am էլեկտրոնային փոստով:

 

Հասցեն` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց 35:

 

Ճեմարան կարելի է գալ հ. 9 երթուղային տաքսիով և Նոր Նորքի 8-րդ զանգված տանող բոլոր տրանսպորտային միջոցներով:

 

Մեր ինտերնետային կայքը` www.shirakatsy.am:

2012Թ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ 4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թողնել պատասխան