2013Թ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ 4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը սիրով հրավիրում է հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտներին` մասնակցելու ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ անցկացվող բաց  օլիմպիադային, որը կկայանա 2013թ.  մայիսի 1-ից 31-ը հետևյալ առարկաներից.

 

— հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններ
— բնագիտություն /քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն/  և պատմություն -7-րդ  դասարան:

 

Հաղթողները որոշվելու են բոլոր առարկաների գումարային միավորների հիման վրա և արժանանալու են խրախուսական մրցանակների, այդ թվում` հատուկ կրթաթոշակների:
Ցուցակագրվելու նպատակով կարելի է ներկայանալ ճեմարան կամ զանգահարել (010)640102, (010)647903, (010)668281 հեռախոսահամարներով: Կարելի է ցուցակագրվել նաև olymp@shirakatsy.am էլեկտրոնային փոստով` լրացնելով համապատասխան հայտը /տես հղումը…>>>/, որը տեղադրված է www.shirakatsy.amկայքի հայտարարություններ բաժնում:

 

Տես հայտի ձևը… >>>

Տես ժամանակացույցը… >>>

 

Հասցեն` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց 35:

 

Ճեմարան կարելի է գալ հ. 9 երթուղային տաքսիով և Նոր Նորքի 8-րդ զանգված տանող բոլոր տրանսպորտային միջոցներով:

2013Թ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ 4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թողնել պատասխան