2013-2014 ուստարվա մրցութային ընդունելություն

23-05-13

logo-shirakatsyroundsquare«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈւ  ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ  

հայտարարում է 2013-2014 ուստարվա մրցութային ընդունելություն

 

 

  • Ճեմարանի պետպատվերի տեղերում ընթացիկ տարում 7-րդ դասարանն ավարտած սովորողների համար գործերի ընդունումը հունիսի 1-ից մինչև 20-ը, քննությունները` հունիսի 21-ից 28-ը:
  • կրտսեր, միջին և ավագ դպրոցներում ընդունելությունը շուրջտարյա, թափուր տեղերի առկայության դեպքում:
    2011թ. կրտսեր դպրոցը, 2012թ. միջին և ավագ դպրոցները ստացել են ՄԲ (Միջազգային Բակալավրիատ) համապատասխան կրթական ծրագրերի թեկնածու դպրոցի կարգավիճակ: Կրտսեր դպրոցում իրականացվում է ՄԲ ինտեգրված կրթական ծրագիրը:
  • առանձնահատուկ ընդունակություններ դրսևորած, այդ թվում` հանրապետական օլիմպիադաներում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակներ շահած սովորողներն ընդունվում են ճեմարանի պետպատվերի տեղերում առանց ընդունելության քննությունների, հարցազրույցների հիման վրա ամբողջ տարվա ընթացքում:

Կրթահամալիրի բոլոր սովորողների տեղափոխումը կատարվում է հատուկ տրանսպորտային միջոցներով:

 

Ընդունելության կանոնները հրապարակված են www.shirakatsy.am և  www.armedu.am  ինտերնետային կայքերում:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր (բացի կիրակի օրերից)` ժամը 9:00-ից մինչև 16:30,  շաբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչև 14:30 (դիմորդների ծնողներին խնդրում ենք ներկայանալ անձնագրերով):

 

Հասցե` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փող. N 35:
Զանգահարել 64 01 02 , 64 07 87, 64 07 89, 64 57 05, 66 82 81 հեռախոսահամարներով:
E-mail:  info@shirakatsy.am
URL:   www.shirakatsy.am

 

Ճեմարան կարելի է գալ հ.հ. 9; 32; 40; 58; 82 երթուղային տաքսիներով, հ.հ. 22; 28 ավտոբուսներով:

 

2010թ.-ից ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (Round Square) միջազ•ային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: 2008թ.-ից ճեմարանը ԱՊՀ երկրների, իսկ 2012թ.-ից Մերձավոր Արևելքի երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիաների անդամ է:
2010թ. «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից ճեմարանը ճանաչվել է աշխարհի 56 ամենաառաջավոր նորարար դպրոցներից մեկը:

 

Տես նաև 2013-2014 ուստարվա ընդունելության կարգը… >>>

2013-2014 ուստարվա մրցութային ընդունելություն

Թողնել պատասխան