2014Թ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ  ԲԱՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ  4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը սիրով հրավիրում է հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտներին` մասնակցելու ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ անցկացվող բաց օլիմպիադային, որը կկայանա 2014թ. մայիսի 3-ից 24-ը հետևյալ առարկաներից.

 

  1. հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա – 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններ
  2. բնագիտություն (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն) և պատմություն – 7-րդ դասարան:

 

Հաղթողները որոշվելու են բոլոր առարկաների գումարային միավորների հիման վրա և արժանանալու են խրախուսական մրցանակների, այդ թվում` հատուկ կրթաթոշակների:

 

Բոլոր ցանկացողները կարող են ցուցակագրվել լրացնելով համապատասխան
հայտերը՝

 

4-րդ դասարանցիների համար` http://goo.gl/QvMxUG
5-րդ դասարանցիների համար՝ http://goo.gl/9pc55A
6-րդ դասարանցիների համար՝ http://goo.gl/fyWcU5
7-րդ դասարանցիների համար՝ http://goo.gl/aaML4W

 

Հայտերի ընդունման վերջնամկետն է 23.04.2014:

 

Հասցեն` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց 35:

 

Ճեմարան կարելի է գալ հ. 9 երթուղային տաքսիով և Նոր Նորքի 8-րդ զանգված տանող բոլոր տրանսպորտային միջոցներով:

 

Ժամանակացույց…>>>
2014Թ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ  ԲԱՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ  4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Leave a Reply