Ճեմարանականների այցը Հայաստանի ազգային պատկերասրահ

7Ճեմարանի 604 և 605 խմբերի սաները մայրենիի և ռուսաց լեզվի ուսուցչուհիների հետ մանկավարժների ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ։ Այդ խոշորագույն գեղարվեստական թանգարանը գտնվում է մայրաքաղաքի գլխավոր հրապարակում։ Թանգարանի պահոցում ներկայում պահպանվում է շուրջ 25000 կտավ։ Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարահռչակ արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Հովնաթանյանները և ուրիշներ։

 

Շատ տպավորիչ էին հատկապես գեղարվեստական գործերը, որոնց սաները ծանոթացան Հովնաթանյանների սրահում։ Հետաքրքիր է, որ Հովնաթանյան տոհմի ստեղծագործությունները դարձել են 17-18-րդ դարերի հայ կերպարվեստի նշանակալի մասը։ 4Նրանց կտավներում պատկերված են իրենց ժամանակի հայտնի և անհայտ մարդկանց դիմանկարներ։ Հովնաթանյանների տոհմի գեղանկարիչներից իր թողած դիմանկարներով հայտնի է Հակոբ Հովնաթանյան կրտսերը, ով մեծ դեր է խաղացել հայ կերպարվեստի զարգացման գործում։

 

Ոչ պակաս տպավորիչ էին սաների համար ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու և մյուս աշխարահռչակ հայ նկարիչների գործերը։

 

Սաները հեռացան պատկերասրահից նոր գիտելիքներով և տպավորություններով։

 

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերից սաները մայրենիի և ռուսաց լեզվի ծրագրերի շրջանակում ուսումնասիրում էին գեղանկարչությունը, և էքսկուրսիան անցած նյութն ի մի բերելու նպատակ ուներ:

 

Հեղինակ՝ Արսինե Այվազյան, 604 խումբ

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանականների այցը Հայաստանի ազգային պատկերասրահ

Leave a Reply