3-րդ դասարանցիները ներկայացրին հետազոտական աշխատանքները

253-րդ դասարանցիների հետազոտական աշխատանքների ներկայացումը վերածվեց իսկական տոնի կրտսեր դպրոցում: Փոքրիկ հետազոտողներն ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ պատրաստվել էին «Ինչպես ենք մենք ինքնարտահայտվում» թեմայի շրջանակում իրենց ներկայացումներին: Նրանք, խմբերի բաժանված, ներկայացնում էին աշխարհի տարբեր երկրների ու ժողովուրդների, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղերի մասին պատրաստած հետազոտությունները: 22Բացի սեփական աշխատանքները ներկայացնելուց, երեխաները շրջում էին դասարանից դասարան և լսում նաև ընկերների ներկայացումներն ու հարցեր ուղղում: Վառ կերպարներ, մանրակրկիտ պատրաստվածություն, խմբային աշխատանք իրականացնելու հաջողված օրինակ…

 

Փոքրիկները նաև հյուրեր ունեին՝ ի դեմս իրենց ուսուցիչների և ծնողների, ովքեր մեծ հետաքրքրությամբ նրանց տոնին մասնակից դարձան:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

3-րդ դասարանցիները ներկայացրին հետազոտական աշխատանքները