3-րդ դասարանցիներն ուսումնասիրում են էներգիան

5«Ինչպես է աշխատում աշխարհը» միջառարկայական թեմայի շուրջ հետազոտական աշխատանքները 3-րդ դասարանցիները սկսել էին դեռևս արձակուրդի ընթացքում. ուսումնասիրել էին որոշ նյութեր և արդեն մոտավոր պատկերացում ունեին էներգիայի ստացման, օգտագործման ու տեսակների մասին:

 

Այս շաբաթ սովորողները շարունակեցին իրենց ուսումնասիրությունները` ուղղված «Էներգիան կարող է փոխա¬կերպվել և կիրառվել տարբեր նպատակներով» կենտրոնական գաղափարի բացահայտմանը: Նրանք փորձեցին թեման դիտարկել «գործառույթ», «պատճառ» և «ձև» հասկացությունների տեսանկյունից և ձևակերպել այնպիսի հարցեր, որոնք, իրենց կարծիքով, կարող են հետազոտությունն առաջ մղել: Չնայած որոշ դժվարությունների` սաները հաջողությամբ իրականացրեցին իրենց առաջ դրված խնդիրը: Շաբաթն ամփոփեցին էներգիայի վերաբերյալ իրենց սահմանումներով և պատկերացումները նկարելով…

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

3-րդ դասարանցիներն ուսումնասիրում են էներգիան