2-րդ դասարանցիներն ուսումնասիրում են նյութերի հատկությունները

JpegԵրկրորդ դասարանցիների շաբաթը սկսվեց «Ինչպե՞ս է աշխատում աշխարհը» միջառարկայական թեմայի մեկնարկով:

 

Սաները հայտնվել էին գլուխկոտրուկի առաջ. տրված կապերի միջոցով անհրաժեշտ էր դուրս բերել կենտրոնական գաղափարը: Երբ սաներին ներկայացվեցին միջառարկայական թեմայի ուղղությունները, նրանք փորձեցին ընտրել համապատասխան հասկացություններ՝ հիմնավորելով ընտրությունը: Սովորողի նկարագրից, վերաբերմունքի տարրերից և հմտություններից ընտրվեցին թիրախայինները՝ ողջ հետազոտության ընթացքում ուշադրության կենտրոնում պահելու, դրանք ձևավորելու շուրջ աշխատանք տանելու համար: Սաների նախնական գիտելիքները բացահայտվեցին, երբ նշեցին իրենց ծանոթ նյութերը և այդ նյութերից պատրաստվող առարկաները: Սաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան նյութերի հատկություններին:

 

Այսպիսով, նյութերի զարմանահրաշ աշխարհն իր դռներն է բացում երկրորդ դասարանցիների համար:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

2-րդ դասարանցիներն ուսումնասիրում են նյութերի հատկությունները

Leave a Reply