4-րդ դասարանցիների ստուգատեսի մեկնարկը տրված է

4Մի քիչ անհանգստացած առաջիկա աշխատանքների քայլերի մասին դեռևս ոչ լրիվ պատկերացումից, բայց և խանդավառված ակնկալվող հետաքրքրությունից՝ 4-րդ դասարանցիները ոտք դրեցին իրենց համար շատ պատասխանատու մի փուլ:

 

Հանդիսավոր պայմաններում հայտարարվեց կայանալիք ստուգատեսի սկիզբը, որով սաները կամփոփեն իրենց կյանքում թեևս առաջին կարևոր շրջանի գործունեության արդյունքները:

 

Եթե նախորդ հետազոտությունն ավարտեցին ցուցադրելով, թե որքան կարող են տարվել հայտնագործություններով և մտածել սեփական գյուտերի նախագծերի մասին, ապա այժմ եկել է մտքերն իրականացնելու ժամանակը, գնահատելու սեփական կազմակերպվածությունը, ձեռք բերված գիտելիքները, որակները: Տարեվերջին սաներին հնարավորություն կընձեռվի դրսևորել իրենց հաջողված փորձը դպրոցից դուրս՝ հասակակիցների հետ կիսելու կարողությունը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

4-րդ դասարանցիների ստուգատեսի մեկնարկը տրված է

Leave a Reply