5-րդ դասարանցիները ծանոթացան հրշեջների աշխատանքին

21-12-15

7Անգլերենի ուսուցչուհի Լիլի Սարոյանի նախաձեռնությամբ՝ 514 խմբի առաջին ենթախումբը մանկավարժ Գոհար Պետրոսյանի և 513 խմբի երկրորդ ենթախումբը մանկավարժ Արուասյակ Արզումանյանի ղեկավարությամբ այցելեցին Նոր Նորքի հրշեջ կենտրոն: Բանն այն է, որ 5-րդ դասարանցիներն «Անգլերեն» առարկայի շրջանակում ուսումնասիրում էին «Ռիսկ» թեման, մասնավորապես՝ «Հրշեջների աշխատանքը»: Երեխաներն արդեն ծանոթացել են Անգլիայի և Ամերիկայի հրշեջների աշխատանքային գրաֆիկին: 8Հրշեջ կենտրոնի բաժնի պետ պարոն Ալավերդյանը մեծ սիրով ընդունեց սաներին և համապատասխան մասնագետ նշանակեց՝ նրանց հնարավորինս մանրամասն ծանոթացնելու հրշեջի աշխատանքին: Սաները պատրաստել էին նաև իրենց հարցերը, որոնց սիրով պատասխանում էին աշխատակիցները: Նրանք զուգահեռներ էին տանում հայ- ամերիկացի- անգլիացի հրշեջների աշխատանքային, հանգստի, ընդմիջման գրաֆիկների միջև: Այցը նպատակ ուներ նաև զարգացնել խիզախություն, ինչպես նաև փոխօգնության հմտություններ:

 

ՖՈՏՈՇԱՐՔ—>

5-րդ դասարանցիները ծանոթացան հրշեջների աշխատանքին