512 խմբի էքսկուրսիան՝ դեպի Արագածոտնի եկեղեցիներ, Քասախի կիրճ

1Ճեմարանի 512 խմբի սաները մանկավարժ Ասյա Ղազարյանի նախաձեռնությամբ մասնակցեցին էքսկուրսիա-քայլարշավի: Դեպի Արագածոտնի մարզի Սաղմոսավանք, Օհանավանք, Մուղնու եկեղեցիներ, Քասախի կիրճ կազմակերպված արշավի ընթացքում էքսկուրսավարը սաներին տեղեկություններ հաղորդեց եկեղեցիների առանձնահատկությունների մասին, ներկայացրեց հարակից տարածքները: Ճեմարանականները վայելեցին արշավի ողջ ճանապարհը, անգամ ընկերների հետ հաղթահարած դժվարությունները: Օրվա ավարտին նրանք ոգևորված նշում էին, որ ճեմարան մտնելուն պես բոլորի հետ կիսվելու են արշավի տպավորություններով:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

512 խմբի էքսկուրսիան՝ դեպի Արագածոտնի եկեղեցիներ, Քասախի կիրճ

Leave a Reply