514 խմբի այցը Մատենադարան

5514 խմբի սաները հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի օրիորդ Աշխենի, հայոց լեզվի ուսուցչուհի տիկին Անահիտի, խմբի մանկավարժ Գոհար Պետրոսյանի ուղեկցությամբ այցելեցին Մատենադարան: Ձեռագրերի գլխավոր պահոց մեր այցը տպավորիչ էր՝ սկսած հենց նրա մուտքից:

 

Մենք կանգնել ու հիանում էինք հայոց մեծերի արձաններով: Երբ մտանք ներս, գետնի վրա հայկական տառերով գրված էր ՌՋԾԷ` 1957, որը Մատենադարանի հիմնադրման տարեթիվն է:

 

Ներսում մեզ էին սպասում շատ հին ձեռագրեր, օրինակ՝ թարգմանությունների թագուհի «Աստվածաշունչը», «Մշո Ճառընտիրը» և հայերեն ամենափոքր գրքի առաջին մասը:

 

3Մյուս սրահում տեսանք Ա. Շիրակացու թվաբանության գիրքը, որդան կարմիր և ուրիշ գույներ ստանալու բաղադրիչներ:

 

Մատենադարանի նոր մասնաշենք ևս այցելեցինք՝ ծանոթանալով ցուցանմուշներին:

 

Էքսկուրսիայից հետո բոլորս ունեինք այն համոզմունքը, որ Մատենադարանում յուրաքանչյուր անգամ կարելի է մի նոր բան հայտնաբերել ու սովորել:

 

Նյութը պատրաստեց 514 խմբի սան Դավիթ Տեր- Տաճատյանը

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

514 խմբի այցը Մատենադարան

Leave a Reply