605 խմբի այցը Գաֆեսճյան արվեստի կենտրոն

3Այս տպավորիչ էքսկուրսիայից հետո մեզ մնացին հիանալի հիշողություններ, որոնց մասին կուզեինք պատմել:

 

Երբ մտանք Գաֆեսճյան արվեստի կենտրոն, մի հյուրընկալ կին մոտեցավ և առաջարկեց ուղեկցել մեզ: Մենք բոլորս մեծ զարմանքով և անհամբերությամբ սկսեցինք շրջել սրահներով. առաջին սրահը, որին մենք անհամբեր սպասում էինք, «Շունչ»-ն էր: Այդ սրահում տեսանք բազմաթիվ խաչքարերի արտապատկերումներ, որոնք հատուկ ծրագրի միջոցով ստացել էին «Թումո» կենտրոնի պատանիները: Ցուցադրված էին ժամանակակից նկարներ՝ արտացոլված հնադարյան շնչով: Սրահի անվանումը շատ ճիշտ էր ընտրված, քանի որ իսկապես զարմանալի «շունչ» կար նրանում: Հիասքանչ սրահում շրջելուց և հետազոտելուց հետո մենք բարձրացանք հաջորդ սրահ` ստեղծաղործական աշխատանքների: Նախ ուսումնասիրեցինք տարբեր երկրների զարդանախշերը` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Եգիպտոսի, 1Չինաստանի և այլն՝ հասկանալով, որ ամեն երկիր ունի իր յուրահատուկ սիմվոլիկան: Սկզբում մենք մի գեղեցիկ ներկայացում դիտեցինք ` հայկական և այլ երկրների զարդանախշերի մասին, որից հետո ինքներս սկսեցինք նկարել: Մեզ առաջարկեցին հայկական զարդանախշերով բացիկ պատրաստել: Մենք զարդանախշեցինք և ունեցանք հիշատակ այդ հրաշալի օրից: Աշխատանքներն ավարտելուց հետո շնորհակալություն հայտնեցինք մեր ուղեկցորդին, ով մեծ համբերությամբ և սիրով պատասխանում էր բոլոր հարցերին: Նաև շնորհակալություն հայտնեցինք մեր սիրելի մանկավարժին` Իռեն Դալլաքյանին, հրաշալի էքսկուրսիայի համար: Շնորհակալ ենք, որ մեզ ընձեռվեց հնարավորություն՝ իմանալու ավելին:

 

Նելլի Ալավերդյան և Աննա Պետրոսյան, 605 խումբ

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

605 խմբի այցը Գաֆեսճյան արվեստի կենտրոն