«Շիրակացի» երգչախումբը՝ Գողթում

Մայիսի 28-ին, ՀՀ մարզերում մշակութային համագործակցության շրջանակներում,  «Շիրակացի» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Ն. Դավթյան) այս անգամ համերգով հանդես եկավ Կոտայքի մարզի Գողթ գյուղի դպրոցում: Համերգը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության տոնին: Համերգին մասնակցում էին Ճեմարանի աշխատակիցներ և սաներ: Ծրագրում՝ ազգային երգեր, հոգևոր խմբերգեր և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգի ավարտին դպրոցի տնօրեն Հովսեփ Հովսեփյանը հետագա նոր համագործակցությունների  հույս հայտնեց:

 

«Շիրակացի» երգչախումբը՝ Գողթում