7-րդ դասարանցիները մասնակցեցին «Աշխարհագրական խճանկար» վիկտորինային

12-12-15

1«Շիրակացու օրեր» փառատոնի շրջանակում 7-րդ դասարանցիները մասնակցեցին «Աշխարհագրական խճանկար» վիկտորինային: Մրցույթը, որը նախաձեռնել էր աշխարհագրության ուսուցչուհի Անի Մկրտումյանը, նպատակ ուներ ամփոփել 5-7 –րդ դասարանների ընթացքում սաների յուրացրած գիտելիքները:

 

Վիկտորինան բաղկացած էր 2 փուլից. առաջին փուլում, որը կոչվում էր «Կայծակ հարցեր», թիմերը բանավոր պատասխանեցին տրված հարցերին, իսկ երկրորդ փուլում՝ 5 րոպե նախապատրաստվելուց հետո: Վիկտորինայում ընդգրկված բոլոր հարցերն ընտրված էին աշխարհագրության՝ 5-7-րդ դասարանների թեմաներին վերաբերող նյութերից: Սաներին առաջադրվեցին աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտներին (քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ) առնչվող հետաքրքաշարժ հարցեր, որոնց մի մասը վերաբերում էր համամոլորակային հիմնախնդիրներին:

 

10Սաների պատասխանները գնահատող ժյուրիի կազմում էին աշխարհագրության ամբիոնի վարիչ Թ. Տոնոյանը, ուսուցիչներ Ա. Մկրտումյանն ու Ռ. Սարիբեկյանը:

 

Բոլոր փուլերի արդյունքներով՝ հաղթող ճանաչվեց 792 խմբի «Արաքս» թիմը՝ ցուցաբերելով արդյունավետ թիմային աշխատանք և խոր գիտելիքներ:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

7-րդ դասարանցիները մասնակցեցին «Աշխարհագրական խճանկար» վիկտորինային