791 խմբի սաներն այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն

5«Անգլերեն» առարկայի շրջանակում ուսումնասիրելով «Տաղանդ» թեման՝ 791 խմբի սաներն այցելեցին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում գործող մանկապատանեկան կենտրոն: Նրանց նպատակն էր մանկապատանեկան կենտրոնի վառ օրինակներով ամրապնդել թեմայի հիմնական գաղափարը, այն է՝ «ամեն մարդու մեջ կա տաղանդ, սակայն այն ոչինչ է, եթե չկա աշխատասիրություն»:

 

Նախապես որոշված ծրագրի համաձայն՝ սաները կատարեցին խմբային աշխատանք: Խմբերն այցելեցին տարբեր ստուդիաներ` Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» ազգային պարի համույթ, «Երևան» պարային համույթ (լատինա-ամերիկյան պարեր), ասեղնագործության, նկարչության, մոդելավորման խմբակներ: Ճեմարանականները պատրաստել էին մի շարք հարցեր՝ ուղղված խմբակների ղեկավարներին և սաներին, բացահայտելու նրանց տաղանդը, և այն աշխատանքը, որի միջոցով հասել են հաջողությունների: Վերջիններս սիրով կիսվեցին իրենց փորձով և խորհուրդներ տվեցին:

 

«Կռունկ» ազգային պարի համույթում մեր սաները ևս փորձեցին ցույց տալ իրենց տաղանդը և միանալով պարային խմբին՝ գեղեցիկ պար ներկայացրին:

 

791 խմբի այցին սիրով միացավ նաև ինֆորմատիկայի ուսուցչուհի օր. Անին, ում օգնությամբ սաներին հաջողվեց ունենալ գեղեցիկ լուսանկարներ և տեսանյութեր, 2ինչն էլ հետագայում նպաստելու է նրանց նոր հմտությունների ձևավորմանն ինֆորմատիկայի դասընթացի շրջանակում:

 

Սաները տեխնոլոգիայի ուսուցչուհու` տիկ. Սոնիկի օգնությամբ ասեղնագործ գեղեցիկ հուշանվեր էին պատրաստել, որը խորհրդանշում է ճեմարանի կրտսեր, միջին, ավագ դպրոցները, և այն ճեմարանի կողմից նվիրեցին Պատանի հանդիսատեսի թատրոնին:

 

Առաջիկայում նախատեսված բաց դասի միջոցով ճեմարանականները մանրամասն կներկայացնեն իրենց այցը, տպավորությունները և արդյունքները:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

791 խմբի սաներն այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն

Leave a Reply