791 և 792 խմբերի սաներն ուսումնասիրեցին «գրքի ճանապարհը»

1791 և 792 խմբերի սաները ռուսերենի ուսուցչուհի Նարինե Սուրենովնայի և խմբերի մանկավարժներ օր. Արևիկի ու օր. Լիլիթի ուղեկցությամբ այցելեցին «Փրինթինֆո» տպագրատուն:

 

Այցը շատ տպավորիչ էր հենց առաջին րոպեներից: Մենք նույնիսկ պատկերացնել չէինք կարող, թե որքան ջանք է ներդրվում գրքի ստեղծման համար: Տպարանի աշխատակիցները մեծ սիրով և ուրախությամբ ընդունեցին մեզ:

 

Տնօրենի տրամադրած հետաքրքիր տեղեկությունների միջոցով իմացանք գրեթե ամեն ինչ` տպագրության և գրքի մասին: Տպագրությունը բաղկացած է 3 ենթաճյուղից` նախատպագրություն, տպագրություն և հետտպագրություն: Իսկ գիրքն իր հերթին բաղկացած է 2 մասից` կազմից և թերթերից:

1Կազմը լինում է կոշտ և փափուկ: Տպագրության համար օգտագործվում են տարբեր տեսակի թղթեր, որոնք մենք ուսումնասիրեցինք:

 

Մի շարք տեղեկություններ ստանալուց հետո գնացինք տեսնելու տպագրության բուն գործընթացը: Ուսումնասիրեցինք մի շարք տեխնիկաներ, որոնց միջոցով ստեղծվում է գիրքը:

 

Մեզ շատ դուր եկավ տպարանը: Հասկացանք, որ առանց այդ հսկայական աշխատանքի մենք չէինք ունենա գիրքը: Վստահ եմ, որ այսուհետ բոլորս ավելի ուշադիր կվերաբերվենք գրքին: Շնորհակալ ենք պարոն Մեհրաբյանին մեզ ջերմ ընդունելու և հետաքրքրիր տեղեկություններ տրամադրելու համար:

 

791 խմբի սան Սիմոնյանց Անահիտ

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

791 և 792 խմբերի սաներն ուսումնասիրեցին «գրքի ճանապարհը»