792 խումբը ցուցադրեց Talent Show

1Նախորդ շաբաթն ամփոփող ճեմարանական ժամը 792 խումբը վերածեց տաղանդների «ցուցադրության»՝ բեմադրելով Talent Show միջոցառումը:

 

Սաներն այն պատրաստել էին անգլերենի և ինֆորմատիկայի ամբիոնների անմիջական մասնակցությամբ: Տաղանդավոր ճեմարանականները գունեղ կատարումներով հիացրեցին ներկաներին: Երգ, պար, նկարչություն, կատարումներ դաշնամուրով ու կիթառով, անգամ՝ աճպարարություն. համարները մեկը մյուսից վառ էին ու հետաքրքիր: Երաժշտական կատարումներն ուղեկցվում էին անիմացիաներով, որոնք սաներն իրենք էին պատրաստել ինֆորմատիկայի ուսուցչի՝ Անի Սիրեկանյանի օգնությամբ: Միջոցառումն ի ցույց դրեց սաների ոչ միայն տաղանդները, այլև անգլերենի գիտելիքները. իրենց շնորհները նրանք հեշտությամբ ներկայացրին գեղեցիկ, հարուստ անգլերենով՝ շնորհիվ անգլերենի ուսուցիչ Հռիփսիմե Հակոբյանի աշխատանքի:

 

Միջոցառման ավարտին միանգամայն համոզիչ էր սաների այն պնդումը, որ տաղանդներ ու շնորհներ ունեն բոլոր մարդիկ, միայն թե պետք է դրանք փայփայել ու զարգացնել…

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

792 խումբը ցուցադրեց Talent Show