794 խմբի սաները հայտնվել են ուսուցչի դերում

5Իսկապես շատ հաճելի է, երբ քո դասընկերը վարում է դասը, բացատրում նոր թեմաներ, անցկացնում խմբային հետաքրքիր և բազմազան աշխատանքներ։

 

794 խումբը և հայոց լեզվի մեր սիրելի ուսուցչուհի Ժաննա Հարությունյանը հայոց լեզվի և գրականության դասերն էլ ավելի հետաքրքիր անցկացնելու նպատակով որոշեցին, որ դասերին ուսուցչի դերում հանդես կգան նաև սաները։ Այն աշակերտը, ով դասին օրինակելի պահվածք և գերազանց առաջադիմություն կդրսևորեր, հենց նա էլ տիկին Հարությունյանի օգնությամբ կանցկացներ հաջորդ դասը:

 

Վահան Հարությունյանը առաջինը փորձեց լինել ուսուցչի դերում։ Վահանը կազմակերպեց հետաքրքիր խմբային աշխատանքներ, վիկտորինաներ, ապա բացատրեց մեր նոր դասը։ Վահանն իրեն հիանալի էր զգում ուսուցչի դերում, անգամ դիտողություններ անում մեզ:

 

Հաջորդը հայոց լեզվի ուսուցչի դերում հայտնվեց Դիանա Հակոբյանը: Դիանան և տիկին Հարությունյանը նախապես մտածել էին շատ հետաքրքիր բաներ, պատրաստել էին հանելուկ-խնդիրներ, զվարճալի իրավիճակներ, հետաքրքիր հարցեր` նախորդ դասի կրկնության և նոր դասի մատուցման համար: 12Դիանան նույնպես շատ լավ էր պատրաստվել և շատ հետաքրքիր ձևով բացատրեց հայոց լեզվի նոր դասը. հետաքրքիր խմբային աշխատանքի շնորհիվ մենք թեման շատ լավ հասկացանք։

 

794 խմբի հայոց լեզվի հաջորդ դասը վարեց Էդգար Բունիաթյանը: Տիկին Հարությունյանի հետ նորից հետաքրքիր գաղափարներ էին մտածել, և թեմայի ամփոփումն արեցինք յուրօրինակ ձևով:

 

Մեզ շատ է դուր եկել այս հետաքրքիր փորձը և կցանկանայինք անցկացնել այսպիսի շատ դասեր. մեզնից յուրաքանչյուրը սպասում է իր հերթին:

 

794 խմբի սաներ Զարուհի և Արինա

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

794 խմբի սաները հայտնվել են ուսուցչի դերում