«Կանաչ մոլորակ — 2018» միջազգային մրցույթի հաղթողները

20-04-18

Ապրիլի 12-ին «Շիրակացու ճեմարանում» տեղի ունեցավ «Կանաչ մոլորակ — 2018» միջազգային մրցույթի ազգային փուլը, որի արդյունքում ՀՀ տարբեր մարզերից և քաղաքներից 108 մասնակից աշխատանքների թվում ընտրվեցին 22 -ը:

 

Մրցույթին ներկայացված վեց անվանակարգերից առաջին փուլում ընտրվեցին մրցույթի պահանջներին ու չափանիշներին համապատասխանող աշխատանքներն, իսկ երկրորդ փուլում ամփոփվեցին բնապահպանության և գեղարվեստի ոլորտի մասնագետների գնահատման արդյունքները:

Կից ներկայացվում եմ միջազգային փուլի դատին հանձնված աշխատանքների հեղինակները Երևանի Հերացու անվան դպրոցից, Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցից, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ դպրոցից, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից, Գյումրու «Ֆոտոն վարժարանից» և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրից:

«Կանաչ մոլորակ — 2018» միջազգային մրցույթի հաղթողները