Ճեմարանը՝ «Կրթություն եւ կարիերա էքսպո 2018» ցուցահանդեսում

11-04-18

Ապրիլի 11-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց «Կրթություն եւ կարիերա էքսպո 2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Ամենամյա ցուցահանդեսին ներկայացված էին 70-ից ավել կրթօջախներ, այդ թվում նաև՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը։

 

Բացումն ազդարարեցին Ճեմարանի սաները «Կիլիկիա» պարով (գեղ. ղեկավար՝ Ք. Հովհաննիսյան):

 

Եռօրյա միջոցառման շրջանակում մասնակից կազմակերպությունները տաղավարային ձևաչափով ներկայացնում էին կրթության ոլորտի տարբեր ծրագրեր, առաջարկներ և նորություններ։

 

Ճեմարանը հանդես եկավ կրտսեր, միջին և ավագ դպրոցների, Միջազգային բակալավրիատի և Ռաունդ Սքվեր (Round Square) կրթական ծրագրերի և ձեռքբերումների ներկայացմամբ։

 

Բազմաթիվ մասնակիցների հարցերին պատասխանում էին ճեմարանի մանկավարժներն ու սաները. «Այցելուները հիմնականում հետաքրքրված են կրթական ծրագրերով, տրանսպորտային ծառայություններով և թե ինչպես են անցկացվում ընդունելությունները»,-ասաց միջին դպրոցի մանկավարժ Իռեն Դալաքյանը։

 

Այս տարի տաղավարում նորովի ներկայացավ նաև հոգեբանական կենտրոնը՝ ընդգծելով ինչպես կենտրոնի գործունեության առանձնահատկությունները, այնպես էլ հոգեբանական տեստեր առաջարկելով ցուցահանդեսի մասնակից-այցելուներին մասնագիտական կողմնորոշման և անձի վերլուծության վերաբերյալ:

Հոդվածը՝ Նարե Ավագյանի

Ճեմարանը՝ «Կրթություն եւ կարիերա էքսպո 2018» ցուցահանդեսում