882 խումբն այցելեց Անատոմիական գիտաուսումնական թանգարան

8882 խմբի սաներս մեր դասընկեր Վանցյան Էրիկի մայրիկի՝ Գայանե Գալոյանի առաջարկով և մեր մանկավարժ Գայանե Պետրոսյանի ու կենսաբանության ուսուցչուհի Նելլի Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցինք Անատոմիական գիտաուսումնական թանգարան, որը գտնվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Մենք այցելեցինք մեծ ակնկալիքներով և համալրեցինք մեր գիտելիքների պաշարը: Շատ տպավորված էինք որոշ ցուցանմուշներից, որոնցից են, օրինակ, 20-րդ դարից պահպանված 18-ամյա աղջկա կմախքը, որը համեմատեցինք կապիկի կմախքի հետ, և այդ համեմատությամբ գտանք մինչ այդ մեզ հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ: Մեզ հնարավորություն էր ընձեռված ծանոթանալու կենդանիների ներքին աշխարհին: Այնտեղ մենք տեսանք հանրահայտ Վովա փղի «տիկնոջ» կմախքը, ինչպես նաև Երևանի առաջին քաղաքապետի ձիու, կենդանաբանական այգու շատ բնակիչների և նույնիսկ կրկեսի «աստղերի» խրտվիլակները: Եվ սա դեռ ամենը չէ…

 

Վերջում մեր տպավորությունների մասին գրեցինք թանգարանի հուշամատյանում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

882 խումբն այցելեց Անատոմիական գիտաուսումնական թանգարան